տուն Քաղաքական Միջազգային Գաղտնազերծվել է Գորբաչովի մասին Թետչերի և Ռեյգանի նամակագրությունը

Գաղտնազերծվել է Գորբաչովի մասին Թետչերի և Ռեյգանի նամակագրությունը

135
0

THATCHER.

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են 30 տարվա վաղեմության փաստաթղթեր, որոնցում առկա է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի նամակագրությունը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

«Նա իր շփման մեջ բաց է և խելացի է թվում։ Նա բարեհամբյուր է և հմայք ու հումորի զգացում ունի։ Կարծում եմ, որ նա մի մարդ է, ում հետ կարելի է համագործակցել։ Ինձ նա դուր եկավ», — ասել է Թետչերը Ռեյգանին Գորբաչովի հետ առաջին հանդիպումից հետո։ Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի նախին վարչապետը հավելել է, որ Գորբաչովը պատրաստ չի եղել փոխզիջման, որը նրան առաջարկել է «երկաթե լեդին»։