ԵՏՄ- ում որոշվել է չեղյալ հայտարարել ապրիլի 7-8-ը Երևանում կայանալիք վարչապետների մակարդակով գագաթնաժողովը: Հղում անելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրներին` ռուսական РБК լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման որոշումն ընդունվել է այն հիմնավորմամբ, թե Արցախյան հակամարտության սրման պայմաններում վարչապետների նման այցելությունը կարող է դիտարկվել որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին:
Սակայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան չեղյալ չի հայտարարվել: ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Երևան տեղի կունենա նախապես համաձայնեցված օրը` ապրիլի 7-ին: Իսկ ապրիլի 8-ին Ռուսաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան: ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումը որոշվել է տեղափոխել Մոսկվա: