տուն Քաղաքական Միջազգային Գաել Անդոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Գաել Անդոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին

122
0

andonian-signe-pro-a-l-om-iconsport_mrv_020515_08_07,114521

Հոկտեմբերի 7-ին Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջինը լրագրողների հարցերին պատասխանեց Գաել Անդոնյանը.

 

Նախորդ խաղում առաջին անգամ ձախից էիր խաղում: Ինչպիսի՞ն էր այդ փորձը, ավելի հարմար է խաղալ ձախի՞ց թե՞ կենտրոնում:

 

— Առաջին անգամ խաղացի ձախ եզրում Դանիայի հետ խաղում: Ասեմ որ միշտ կանեմ առավելագույնը՝  հօգուտ մեր թիմի:

 

Ի՞նչ է Ձեզ համար նշանակում խաղալ Ֆրանսիայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հաշվի առնելով այն, որ Դուք միշտ խաղացել եք Մարսելի «Օլիմպիկում»: Այժմ Հայաստանի համար խաղալը ի՞նչ նշանակություն ունի Ձեր համար:

 

— Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար, քանի որ իմ ընտանիքի անդամները նույնպես կլինեն մարզադաշտում: Ես ծնվել եմ Ֆրանսիայում և գիտեմ որ խաղի ընթացքում հատուկ ուշադրություն է լինելու իմ նկատմամբ: Բայց ամեն դեպքում խաղը մնում է խաղ, խաղալու ենք գերազանց հակառակորդի դեմ: Հույզերս կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ:

 

— Քո կարծիքը Ֆրանսիայի հավաքականի վերջին հանդիպումների մասին:

 

— Չգիտեմ թե ինչքանով է ճիշտ, որ ես կարծիք հայտնեմ Ֆրանսիայի հավաքականի լավ կամ վատ խաղալու մասին: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց այժմ խաղում եմ Հայաստանի հավաքականում: Հնարավորություն չեմ ունեցել խաղերը դիտելու, սակայն մնում եմ այն կարծիքին, որ Ֆրանսիայի հավաքականում խաղում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները: Համոզված եմ, որ Ֆրանսիան ավելի ուժեղ է քան Պորտուգալիան: