տուն Լուրեր Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի երկրորդ տուրում

Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի երկրորդ տուրում

103
0
shaxmatՏեղի է ունեցել  «Շարժա Մասթերս» մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: Արմենպրեսի հաղորդմամբ` այս տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Նիթինի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ուժեղ գտնվեց Գերմանիան ներկայացնող Էրիկ Զուդեից:

Էդուարդ Հակոբյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Երկու տուրից հետո 31 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:  Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 1.5-ական միավոր և առաջատարներից հետ են մնում կեսական միավորով, իսկ Էդուարդ Հակոբյանն իր ակտիվում ունի կես միավոր: