ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանը կարծում է, որ ռազմական գործողություններում ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում: Նման տեսակետ Մարտիրոսյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Օրինակ մի երկու, երեք, չորս կմ հեռավորության վրա ցանկացած շարժում կարող ենք գրանցել»,- ասաց նա:
Ըստ նրա բանակում կիրառվող զենքերը մեկ ամսում, կամ մեկ տարում չեն ստեղծվում: «Բանակում կիրառելու համար պահանջվում են մեծ տեխնիկական մշակումներ»,- ասաց նա`անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե մենք կռվում ենք 80-ականների զենքով, ապա Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ինքը Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի մեկնաբանում, եւ գտնում է, որ այդպես չէ:
ԳԱԱ նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ վերջերս ակադեմիայում Սեյրան Օհանյանի մասնակցությամբ քննարկված հարցերին, նշեց, թե եղել են խոսակցություններ, թեմաներ, որոնց մասին չի կարող բարձրաձայնել:
Մանրամասները՝ տեսանյութում: