տուն Քաղաքական Միջազգային G8-ում Ռուսաստանի տեղը կարող է զբաղեցնել Չինաստանը. փորձագետ

G8-ում Ռուսաստանի տեղը կարող է զբաղեցնել Չինաստանը. փորձագետ

198
0

g8logo

G8-ում Ռուսաստանի ազատված տեղը կարող է զբաղեցնել Չինաստանը: Նման առաջարկով է հանդես եկել չինական հետազոտություններ իրականացնող Mercator  ինստիտուտի տնօրեն Սեբաստյան Գայլմանը: Ինտիտուտը գտնվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Նրա խոսքերով` լավ հնարավորություններ կան Չինաստանին ընդգրկել փոխշահավետ համագործակցության ծրագրերում համաշխարհային թատերաբեմում` նրան ներառելով G8-ում: Գելմանը կարծում է, որ Ղրիմի ճգնաժամի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը ցուցադրեց, որ այդ պետությունը որոշակի տարածություն է պահում Ռուսաստանից: Նա նշել է, որ իր դիտարկումներով` Չինաստանին նման հնարավորություն տալու կարծիքի է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Հիշեցնենք, որ G8-ի 7 անդամ պետությունները դադարեցրել են Ռուսաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը, քանի դեռ վերջինս որոշակի փոխզիջումների չի գնացել Ղրիմի հարցով: