տուն Քաղաքական Միջազգային G7-ի երկրներն ու ԵՄ-ն սպառնում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

G7-ի երկրներն ու ԵՄ-ն սպառնում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

95
0

7148BCF1132F3ABC737B5766D517_UYZB

«Մեծ յոթնյակի» անդամ երկրները (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա և Ճապոնիա) և Եվրամիությունը սպառնում են խստացել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին ասվում է G7-ի անդամ ԱԳ նախարարների և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի համատեղ հայտարարության մեջ:

Արևմտյան երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն և կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանն իրականացնի հրադադարի իր պարտականություններն ու հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը:

«Հակառակ դեպքում մենք նախկինի պես պատրաստ ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», — ասվում է տարածված փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Դոնբասում հրադադար է հաստատվել Մինսկում եռակողմ շփման խմբի ներկայացուցիչների կողմից սեպտեմբերի 5-ին ստորագրված համապատասխան արձանագրության հիման վրա: