տուն Քաղաքական Միջազգային G7-ը նշել է Ռուսաստանի տնտեսության այն ոլորտները, որոնց վրա տարածվելու են պատժամիջոցները

G7-ը նշել է Ռուսաստանի տնտեսության այն ոլորտները, որոնց վրա տարածվելու են պատժամիջոցները

118
0

harper-g7-summit-20140324

«Մեծ յոթնյակի» առաջնորդները, ովքեր երեկ նիստ են հրավիրել Նիդերլանդներում, որոշել են այն ոլորտները, որոնց վրա կիրառվելու են պատժամիջոցներ։ Այսպիսով համարժեք պատասխան կտրվի Ռուսաստանին՝ Ղրիմում իրականացված անեքսիայի համար։

Պատժամիջոցները կվերաբերեն ֆինանսների, էներգետիկայի և զենքի արտադրության ոլորտներին։ «Կարծում եմ, կա համաձայնություն, թե հատկապես որ ոլորտների վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը։ Էներգետիկան դրանցից մեկն է, ֆինանսներն ու բանկերը՝ մյուսը, ևս մեկ ոլորտ զենքն ու զինամթերքն է», — ասել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

G7-ի անդամ երկրների ղեկավարները սպառնացել են պատժամիջոցները կիրառել այն բանից հետո, եթե Ռուսաստանը շարունակի իր անօրինական գործողությունները Ուկրաինայի տարածքում։