Մեծ քսանյակի` G20-ի անդամ պետությունները համաձայնել են սերտացնել համագործակցությունը ահաբեկիչների ֆինանսավրման աղբյուրների դեմ պայքարում, հաղորդում է RIA Novosti-ն:
«Մտադիր ենք պայքար մղել ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Կակտիվացնենք մեր ջանքերը ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների, մեխանիզմների և խողովակների դեմ և կուժեղացնենք մեր համագործակցությունը տեղեկատվության փոխանակման ոլորտում: Կոչ ենք անում բոլոր երկրներին՝ միանալ մեր ջանքերին», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոկոմիտեն նույնպես միջոցառումներ է իրականացնում այս ուղղությամբ: