տուն Քաղաքական Միջազգային G20-ը որոշում է կայացրել դուրս չթողնել Ռուսաստանին իր շարքերից

G20-ը որոշում է կայացրել դուրս չթողնել Ռուսաստանին իր շարքերից

128
0

G20ExtendedMasterlogo

«Մեծ 20-յակը» որոշում է կայացրել հրավիրել Ռուսաստանին Ավստրալիայում կայանալիք գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով Ավստրալիայի կենտրոնական բանկի նախագահ Ջո Հոքին։

««Քսանյակի» աշխատանքներին մասնակցելու որոշումը կայացնում է ոչ թե Ավստրալիան, այլ G20-ը։ «Քսանյակի» անդամ պետությունների կարծիքով՝ չի կարելի փակել Ռուսաստանի առջև դուռը, և այդ երկիրը պետք է մասնակցի համաժողովի աշխատանքին։ Երկխոսությունը պետք է շարունակվի, այս է բոլոր անդամ պետությունների կարծիքը։ G20-ը տնտեսական, այլ ոչ թե քաղաքական համաժողով է», — ասել է Ավստրալիայի գլխավոր բանկիրը։

Ավելի վաղ Ավստրալիան հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը G20-ի աշխատանքներում կասկածի տակ է։ Ուկրաինայում ռուսական ներխուժումից հետո G8-ը որոշում էր կայացրել դուրս թողնել ՌԴ-ին իր շարքերից։