տուն Քաղաքական Միջազգային G20-ը քննարկելու Ուկրաինայի ճգնաժամը և Ռուսաստանի հարցը

G20-ը քննարկելու Ուկրաինայի ճգնաժամը և Ռուսաստանի հարցը

101
0

406317-1abdde8e-ace7-11e3-bbbe-18ebc4e71679

Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջո Հոքին հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը և Ռուսաստանի գործողությունները դառնալու են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի քննարկման թեմաներից։ Սակայն, ըստ նախարարի, դրանք գլխավոր թեմաները չեն լինելու։ Հաղորդում է Interfax գործակալությունը։

«Իհարկե, Ռուսաստանի հարցը լինելու է օրակարգում»,- ասել է նախարարը լրագրողներին։ «Սա տնտեսական ֆորում է, և չնայած մենք քննարկելու են Ուրաինայի աշխարհաքաղաքական մարտահրավերները, չպետք է թույլ տանք, որպեսզի այս թեման գերակշռող լինի օրակարգում։ Օրակարգը միտված է գլոբալ տնտեսությունում աճ ապահովելու հարցին»,- ասել է Հոքին։

Տեղեկացնենք, որ գագաթնաժողովը կայանալու է Բրիսբենում 2014 թվականի նոյեմբերին։