Եվրամիության անվտանգության ծառայության փորձագետները հայտարարել են, որ լրտեսող սարքավորումներ են հայտնաբերել այն սարքերում, որոնք որպես նվեր ստացել էին G20 խմբի պատվիրակները Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին է հայտնում Associaed Press-ը:
Ավելի վաղ իտալական Corriere della Sera-ն նշել էր, որ G20 խմբի պատվիրակները գագաթնաժողովի ժամանակ հեռախոսի լիցքավորման մարտկոցներ և հիշողության քարտեր են նվեր ստացել:
Հաղորդվում է նաև, որ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Բրյուսել վերադառնալուն պես, անվտանգության ծառայության փորձագետներին հանձնարարել է ստուգել նոր սարքավորումները: Ինչպես նշվում է, սարքավորումների մեջ որևէ կասկածելի մաս չի հայտնաբերվել, սակայն ստուգումը դեռ չի ավարտվել: