տուն Լուրեր Գ. Ծառուկյանը 45 միլիոն նվիրաբերեց Գյումրուն եւ եւս մեկ անգամ հայտարարեց, թե...

Գ. Ծառուկյանը 45 միլիոն նվիրաբերեց Գյումրուն եւ եւս մեկ անգամ հայտարարեց, թե Ծառուկյան ազգանունը չի վաճառվում. galatv.am

102
0

nk-doddd-320x228

Այսօր Գյումրի այցելած ԲՀԿ առաջնորդը եղավ նաեւ Գյումրու մանկավարժական ինստիտուտում, շնորհավորեց բուհի ուսանողությանն ու դասախոսական կազմին բուհի 80-ամյակի առթիվ, ապա պարգեւատրեց մի քանիսին: Գագիկ Ծառուկյանը նաեւ ընդհանրական ելույթով հանդես եկավ.

«Մարդկանց խաբելը լավ բան չի, պետք է ասես այն, ինչ կարող ես անել, ու կարեւորը քո հոգու առաջ դու պետք է ճիշտ լինես, ամեն մարդ իր գնահատականը ինքը պետք է տա, դրա համար, սիրելի դասախոսներ, ասեմ, որ ձեզանից շատ բան է կախված, որ եթե աշակերտը, ուսանողը քեզ սիրում է, դա կախված է քո պահվածքից , քո հոգատարությունից:

Հարգելի ուսանողներ, դուք եք մեր ապագան, մեր արժանի փոխարինողները, դուք չպետք է հիասթափվեք, կոտրվեք, ամեն ինչ առջեւում է: Պարզ է, մենք չպետք է թույլ տանք, որ երիտասարդը կոտրվի, իր հավատքը կորցնի, ամենավատը դա է, որ հավատքը կորում է, դա վատ է, քանի որ ցանկություն, ձգտում չի ունենում, բայց իմացեք, հարկավոր է ցանկություն, կամք եւ ձգտում:

Ես ցանկանում եմ իմ հնարավորության սահմաններում մարդկանց օգտակար լինեմ, որ գիշերը հանգիստ քնեմ, ամեն մարդ ով որտեղ աշխատում է, ինչ անում է, պետք է ինքն իրեն հաշվետու լինի: Դրա համար նորից ես այսօր կխնդրեմ պարոն Բալասանյանին, մեր քաղաքապետին, որ ես գումար կհանձնեմ 45 միլիոն, ինքը կազմակերպի ժողովրդին իմ կողմից թեթեւակի բարեգործության համար, տանք այդ գումարը՝ բաժանեն ծանր ապրող ընտանիքներին, որ կարողանան թեթեւակի իրենց հոգսը թեթեւացնեն, ես էլ կարողանամ ինձ լավ զգամ, որ իմ հնարավորության սահմաններում աջակից մասնակից եմ եղել:

Մյուսը ես ուզում եմ ասել, որ մի որոշ ժամանակ առաջ ողբերգական դեպք էր տեղի ունեցել այստեղ, ուզում եմ մեկ այլ որոշմամբ հիմնադրամից գումարներ հատկացնել, պարզ է, վիշտը չի վերանա, բայց կարեւորը որոշ չափով թեթեւացնելու համար, որ մարդիկ թեթեւ մխիթարվեն: Կխնդրեմ, որպեսզի Գրիգորյան Մարտունն այդ գումարները իմ անունից տանի հանձնի:

Մանրամասներն՝ այստեղ: