տուն Լուրեր «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ պատանի կարատեիստներն արձակուրդն անցկացնում են Հանքավանում

«Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ պատանի կարատեիստներն արձակուրդն անցկացնում են Հանքավանում

152
0

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ ԻՍԿԱ ազգային ավանդական կարատեի ասոցիացիայի սաները արձակուրդը կանցկացնեն Հանքավանում: Մեդալակիրների ավտոբուսն ուղևորվել է Հանքավանի «Արագած» ճամբար: Հիմնադրամը նաև հոգացել է երեխաների ու պատանիների ապահով տեղափոխման հարցը: Նրանք հանգստավայր են ուղևորվել հարմարավետ փոխադրամիջոցով: Այդ խնդրանքով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին էին դիմել ասոցիացիայի ներկայացուցիչները: Կարատեի ասոցիացիայի փոխնախագահի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը իրենք զգում են մշտապես: