ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոր Կառավարության ձեւավորմանը նշեց, որ երկրի միկրոկլիման շատ ծանր էր, եւ հնարավորություն ստեղծվեց խուսափել ֆորսմաժորային իրավիճակից: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ վարչապետ ընտրվեց «հյուսիսից», Սահակյանն ասաց, թե չի բացառվում, որ մի օր էլ վարչապետ նշանակվի հարավից: Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ում կան բազմաթիվ կադրեր: Խոսելով Կարեն Կարապետյանի մասին, Սահակյանը նշեց, թե վերջինս իր աշխատանքում կկարողանա լուծել խնդիրները: ԱԺ նախագահը համակարծիք չէր լրագրողների այն դիտարկման հետ, որ նոր վարչապետը դրսի մարդ է:
Նշենք, որ նորանշանակ վարչապետը կուսակցական չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: