Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտուն՝ ֆուտբոլի արքա Պելեն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Նոյեմբերի 24-ին նախկին մարզիկը հոսպիտալացվել էր միզուղիների բորբոքային հիվանդության սրացման պատճառով:
Նախորդ ամսվա ընթացքում բրազիլացին արդեն 2 անգամ եղել է Սան Պաուլուի՝ Ալբերտ Էյնշտեյնի անվան կլինիկայում, որտեղ նրա մոտ նախ ստամոքսի խնդիրներ էին ախտորոշվել, իսկ ապա վիրահատական ճանապարհով հեռացվել էին նրա երիկամի քարերը:
Հավելենք, որ ֆուտբոլի արքան Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 խաղ, խփել 77 գնդակ՝ 3 անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970):