տուն Լուրեր «Ֆուլ հաուս» սիթքոմում նոր դերասաններ կընդգրկվեն

«Ֆուլ հաուս» սիթքոմում նոր դերասաններ կընդգրկվեն

186
0

full

Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ֆուլ հաուս» սիթքոմի երկրորդ եթերաշրջանին հեռուստադիտողը կարող է հետևել մարտի սկզբից: Այս մասինLife.panorama.am-ը տեղեկացավ դերասան Գարիկ Սեփխանյանից, ով սիթքոմում կերպարանավորում է Ռուբենին:

Ի դեպ, նոր եթերաշրջանում  «Ֆուլ հաուս»-ում կհանդիպենք նաև նոր ու հետաքրքիր դեմքերի: « Այժմ սցենարն ենք գրում, ես հանդիսանում եմ նաև սցենարիստներից մեկը: Փորձում ենք այնպես անել, որ շատ ավելի հետաքրքիր լինի: Սիթքոմի հիմնական կերպարները կմնան, բայց նոր կերպարներ ևս կներգրավվեն: Դեռ չեմ կարող նշել դերասանների անուններ, ովքեր մեզ կմիանան, քանի որ դեռ քննարկման փուլում է: Բայց մի բանում վստահ եմ. շատ լավ եթերաշրջան է լինելու: Մեր հեռուստադիտողներին հաստատ չենք հիասթափեցնի»,- հայտնեց դերասանը:

Աղբյուրը՝ life.panorama.am