Վերջերս Warner Bros ընկերության ղեկավարությունը հայտնել է այն մասին, որ արդեն հաջորդ տարի կսկսվի հանրահայտ ամերիկյան «Ընկերները» (Friends) սերիալի լիամետրաժ ֆիլմի նկարահանումները: Այն կներկայացնի ընկերների կյանքը քսան տարի անց: Այդ մասին հաղորդում է ЕвроСМИ-ն:
Ամերիկյան OK! ամսագրի տվյալներով՝ միակ խնդիրը, որի առաջ կանգնել են ֆիլմի պրոդյուսերները՝ Ջենիֆեր Անիսթոնին ֆիլմում նկարահանվել համոզելն է:
Ինչպես հաղորդվում է՝ մյուս բոլոր դերասանները ֆիլմում նկարահանվելու իրենց համաձայնությունն են տվել, բացի Էնիսթոնից: Դերասանուհին ֆիլմին մասնակցելուց հրաժարվելը պատճառաբանել է խիստ զբաղվածությամբ: