Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում:
«Ասպարեզ»-ի փոխանցմամբ՝ տուն-թանգարանի պաշտոնական բացումը նախանշված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը:
Ավանդական տուն-թանգարան լինելուց բացի՝ այստեղ կամփոփվի ամերիկահայ հայտնի գրողի ստեղծագործությունների եւ լուսանկարների թվայնացված մեծագույն արխիվը: