«Գրեմմի»-ի թանգարանը 200.000 դոլար դրամաշնորհ կհատկացնի ԱՄՆ-ում 15 մասնակցի՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններին, ինչպես նաեւ արխիվացման և պահպանման մի խումբ ծրագրերին աջակցելու համար։ Ինչպես գրում է թանգարանի պաշտոնական www.grammymuseum.org կայքը, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության կենտրոնին կհատկացվի 5 հազար դոլարի դրամաշնորհ՝ հայկական երաժշտական եզակի ստեղծագործությունների ձայնագրությունների թվայնացման համար։
«Այս նախագիծը կենտրոնացած է լինելու Ամերիկայում հայկական սփյուռքի՝ գրեթե 1500 ձայնագրության գույքագրման եւ կատալոգավորման վրա։ Տեղի ձայնագրությունները հիմնավորում են հայերի վաղ պատմությունը Միացյալ Նահանգներում։ Հավաքածուն ներկայացնում է երաժիշտների ձայներ, որոնց սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կարգավիճակը նրանց հարկադրել է լքել հայրենիքը»,- նշված է թանգարանի կայքում: