Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բնակվող ամուսնական զույգի տանը հայտնաբերվել է 5 նորածինների մարմիններ։
Le Figaro-ն գրում է, որ այս դեպքն արձանագրվել է Ծիրոնդա դեպարտամենտում։ Ոստիկանություն է դիմել 40-ամյա մի տղամարդ, ով իր տան սառնարանում հայտնաբերել է նորածնի դի։ Ոստիկանությունն այդ սառնարանում հայտնաբերել է ևս 4 դիեր։
Պարզվել է, որ այդ տանն ապրող 35-ամյա կինն այդ կերպ փորձել է ազատվել երեխաներից։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա ունի հոգեկան խանգարումներ։ Հայտնի է նաև, որ ֆրանսուհին ունի 13 և 15 տարեկան երեխաներ։