տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսուա Օլանդի վարկանիշը կտրուկ աճ է գրանցել

Ֆրանսուա Օլանդի վարկանիշը կտրուկ աճ է գրանցել

107
0

10898187_770025376410710_514885161504335009_n

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը կտրուկ աճ է արձանագրել: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:
«Ֆրանսիայի պատմության մեջ անձի հեղինակության բարձրացման նման շեշտակի աճ այսպիսի կարճ ժամկետներում չի գրանցվել»,- ասել է IFOP վարկանշային գործակալության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին:

Հարկ է նշել, որ Ֆրանսուա Օլանդին է պատկանում նաև մեկ այլ ռեկորդ. այս անգամ ճիշտ հակադիր ցուցանիշը: Նախորդ տարվա աշնանը Ֆրանսիայի նախագահի հեղինակությունը ընկել էր՝ հասնելով 13% ցուցանիշի: Նման արդյունք չէր գրանցվել Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության ամբողջ պատմության մեջ: Իսկ 2017 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ արված կանխատեսումներև ամենևին խոստումնալից չէին Օլանդի համար:

Սակայն ներկայում ֆրանսիական հասարակությունը միավորվել է պետական այրերի շուրջ: Սրա մասին է խոսում մի շարք այլ պաշտոնյաների վարկանիշի նմանօրինակ աճը:

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Դրան հաջորդել էր հրեական խանութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը խլել էր 4 պատանդի կյանք: