Երեկ Ֆրանսիայում տեղի է ունեցել արտառոց մի միջադեպ։ «Ալլահ աքբար» բացականչությամբ տղամարդը Դիժոն քաղաքում վրաերթի է ենթարկել 11 մարդու։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Ոստիկանությունն արդեն պարզել է նրա անձը։ Ըստ այդ գերատեսչության՝ 40-ամյա տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, նախկինում գտնվել է հոգեբուժարանի մասնագետների վերահսկողության տակ։ Ֆրանսիական հասարակություն դեպքը մեծ արձագանք է գտել, քանի որ հանցագործը բացականչել է «Ալլահ աքբար» և խոսել է խաղեստինցի երեխաների մասին։
Ոստիկանությունն այս տեղեկությունն առայժմ չի հաստատում։