Ֆրանսիայի Էլզա շրջանում պղծվել են հրեական հարյուրավոր գերեզմաններ։ Նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է, որ կպատժի մեղավորներին, իսկ ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը տեղի ունեցածն անվանել է «հանրապետության ամբողջականության դեմ ուղղված քայլ»։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գերեզմանատունը գտնվում է Սար Յունյոնեում։ Քաղաքապետ Մարկ Սենեն հայտարարել է, որ անհայտ անձանց գործողությունների հետևանքով տուժել է 400 գերեզման, այսինքն՝ գոյություն ունեցող գերեզմանների կեսը։ Նախկինում նման դեպքեր էլի են եղել։ 1988 թվականին գողացվել էր 60 գերեզմանաքար, իսկ 2001-ին՝ 50։