Ֆրանսիայում սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցվել են կայծակի 70 հազար հարվածներ՝ հաղորդում է Korrespondent-ը: Ֆրանսիայի արեւմտքում տեղացել են տեղատարափ անձրեւներ, որոնք ուղեկցվել են ամպրոպներով, գետերի մի մասը դուրս է եկել իրենց ափերից:
Ըստ գործակալության, առանց Էլեկտրականության Է մնացել շուրջ 120 հազար տուն, որոնք գտնվում են երկրի ատլանտյան ափին:
Ամպրոպներն ուղեկցվել են ուժեղ քամիով, իսկ Բրեստ քաղաքում կարկուտ Է տեղացել:
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի օդերևութաբանները, սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կայծակի 70 հազար հարված է գրանցվել:
Տուժածների մասին տվյալներ չկան: