տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայում ևս մի վարորդ մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Ֆրանսիայում ևս մի վարորդ մխրճվել է մարդկանց բազմության մեջ

64
0

safe_image

Երեկ հերթական ողբերգությունն է տեղի ունեցել Ֆրանսիայում՝ ավտոտրանսպորտային միջոցի մասնակցությամբ։ Նանտ քաղաքի տոնավաճառներից մեկում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Դրա հետևանքով 10 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունը հաղորդում է, որ վրաերթից հետո տղամարդն ինքն իրեն հարվածել է դանակով, սակայն կենդանի է մնացել։ Մեքենայում հայտնաբերված նոութբուքից պարզ է դարձել որ տղամարդն ունեցել է ընտանեկան խնդիրներ և տառապել է ընկճախտով։ Վարորդը գտնվում է հիվանդանոցում։

Այս միջադեպից մեկ օր առաջ Դիժոն քաղաքում մեկ ուրիշ տղամարդ «Ալլահ աքբար» բացականչությամբ մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ վիրավորելով 13 հոգու։