տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայում այնպիսի ճգնաժամ է, որը կարող է կործանել Եվրոպան․ Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայում այնպիսի ճգնաժամ է, որը կարող է կործանել Եվրոպան․ Նիկոլա Սարկոզի

80
0

sil-est-elu-president-lump-changera-de-nom

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայում գոյություն ունեցող ծանր ճգնաժամը կարող է աղետի հասցնել Եվրոպային։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։

Խոսելով 2008 թվականի ճգնաժամի մասին՝ Սարկոզին ասել է, որ դա ճգնաժամ էր, որը հարվածեց բոլոր երկրներին։ «2014 թվականին ճգնաժամ է Ֆրանսիայում, որը կարող է Եվրոպան սննկացնել։ Սա է նոր երևույթ», — ասել է Սարկոզին։

Սարկոզին նշել է, որ ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, և եթե հաղթի 2017 թվականի ընտրություններում, ապա կվերաձևավորի հարկային ծառայությունը։ «Եթե դուք ավելի շատ հարկեր սահմանեք մարդկանց և ընկերութոյւնների համար, ինչպե՞ս նրանք կարող են մրցունակ լինել։ Ամենակարևորն այն է, որպեսզի թույլ տանք մեր ընկերություններին տեղ զբաղեցնել շուկայում», — ասել է նա։