Ֆրանսիական ոստիկանությունը ահաբեկչություն կատարելու կասկածանքով 5 ռուսաստանցու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելոբ Մոնպելյե քաղաքի քրեական ոստիկանության ղեկավար Ժիլ Սուլյեին:
«Խուզարկության ժամանակ կասկածյալներից մեկի մոտ խիստ վտանգավոր պայթուցիկ նյութեր են հայտաբերվել, որոնք կարող էին լուրջ վնաս հասցնել», — մամլո ասուլիսի ժամանակ նշել է Սուլյեն:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բոլոր ձերբակալվածները Հյուսիսային Կովկասից են: Նրանք 24-37 տարեկան են:
Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ կասկածյալներից մեկին՝ Զելիմխան Իսմայիլովին արդեն մեղադրանք է առաջադրվել: