տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիային նոր սառը պատերազմ պետք չէ. Սարկոզի

Ֆրանսիային նոր սառը պատերազմ պետք չէ. Սարկոզի

56
0

Part-PAR-Par8086457-1-1-0

Ֆրանսիան չի ցանկանում, որ արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ուկրաինական ճգնաժամի ֆոնի վրա վերսկսվի: Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ղեկավար Նիկոլյա Սարկոզին:

«Մենք Ռուսաստանի հետ ընդհանուր քաղաքակրթություն ունենք: Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը նույնը չեն, ինչ Եվրոպայի և Ռուսաստանի շահերը: Մենք չենք ցանկանում, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև սառը պատերազմը վերսկսվի», — Սարկոզիի խոսքերն է մեջներում France Press գործակալությունը:

Խոսելով Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակի մասին՝ Սակոզին ընդգծել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ ր միջազգային հանրության միջնորդությունը:

Ելույթի ընթացքում Ֆրանսիայի նախկին նախագահը մի քանի ուշագրավ հայտարարություն է կատարել: «Ուկրաինան պետք է Եվրոպայի և Ռուսաստանի միջև կամուրջ դառնա: Նրան վիճակված չէ անդամակցել Եվրամիությանը: Իսկ Ղրիմն ընտրել է Ռուսաստանին, ու դրանում երկրամասին չի կարելի մեղադրել», — կարծիք է հայտնել ֆրանսիացի քաղաքական գործիչը: