Ֆրանսիայի խորհրդարանում դեկտեմբերի 3-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ, հաղորդում է Nouvelles d’Armenie պարբերականը: Նոր օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարին Բուայեի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ պատրաստած նախագիծը ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել: