Ֆրանսիայի խորհրդարանն ապրիլի 28-ին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը, այս մասին РИА Новости-ն փոխանցել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլաուն:
«Ապրիլի 28-ին տեղի կունենա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հետ կապված առաջի քվեարկությունը»,-ասել է Ռոշեբլաուն՝ չկոնկրետացնելով,թե պատժամիջոցների որ տեսակի մասին է խոսքը:
Նա նաև նշել է, որ եթե խորհրդարանը կողմ քվեարկի, ապա դրանով Ֆրանսիան իր դիրքորոշումը կարտահայտի: