Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ կառավարական ինքնաթիռով մեկնել է Բեռլին, ուր ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակչին: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է վճարել իր երեխաների տոմսի արժեքը և գումարը վերադարձնել բյուջե: Հաղորդում է BBC-ն:
Ընդ որում` Վալսը պնդում է, որ նա խաղին ժամանել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի պաշտոնական հրավերով, որպեսզի քննարկի Ֆրանսիայում անցկացվելիք Եվրո 2016-ի հետ կապված հարցերը: Վարչապետը խոստովանել է, որ իր երեխաների ճամփորդությունը պաշտոնական ինքնաթիռով կարող էր առաջացնել հանրության դժգոհությունը, և համաձայնել է բյուջե վերադարձնել 2800 եվրո: