Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում: Ճամբարի տարածք է մտել մի զինված մարդ ու կրակ բացել մեկուկես տարեկան երեխայի, մի կնոջ ու տղամարդու վրա` բոլորը մի ընտանիքի անդամներ: Երբ ժանդարմները տեղ են հասել, հանցագործը կրկին կրակ է բացել. օրենքի պահապաններից մեկը վիրավորվել է ու հիվանդանոցի ճանապարհին մահացել:
Հանցագործը հիմա ծանր վիճակում հոսպիտալացվել է: Տղամարդու արարքի դրդապատճառները ներկայում պարզում են, իսկ Հինգերորդ հանրապետության ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը, իր հերթին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, հաղորդում է “Россия 24”-ն: