տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայի իշխանությունները Անգլիա-Ռուսաստան հանդիպումը ոստիկանության աշխատանքի առումով համարում են ամենադժվարը

Ֆրանսիայի իշխանությունները Անգլիա-Ռուսաստան հանդիպումը ոստիկանության աշխատանքի առումով համարում են ամենադժվարը

98
0

futbolՖրանսիայիիշխանությունները Եվրոպայի առաջնությանխմբային փուլի Անգլիա-Ռուսաստան խաղըֆանատների վարքագծի առումով համարում ենամենապայթյունավտանգը, հատկապես Մարսելում անգլիացի ների կողմից նախորդ գիշեր իրականացրած անկարգություններից հետո: «Սա առաջնության ամենառիսկային 5 հանդիպումներից մեկն է: Տաքացած անգլիացիներն ու ռուսները կարող են շատ պայթյունավտանգ լինել»,- ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ֆրանսիական հեռուստատեսության եթերում նշել է Ֆրանսիայի սպորտի նախարար Պատրիկ Կամերը:

Խաղի նախօրեից Մարսելում են տեղակայվել շուրջ 1000 ոստիկաններ: Եվրոպայի առաջնության կազմակերպիչների տեղեկություններով` առաջնությանը ներկա գտնվելու համար Ֆրանսիա են ժամանել ավելի քան 70 հազար անգլիացի և 20 հազար ռուս ֆանատներ:

Անգլիա-Ռուսաստան մրցավեճը կայանալու է հունիսի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: