տուն Լուրեր Ֆրանսիայի դեսպանը ցավակցել է Գյումրիի ողբերգության կապակցությամբ

Ֆրանսիայի դեսպանը ցավակցել է Գյումրիի ողբերգության կապակցությամբ

125
0

img_5271

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման սկզբում արդարադատության նախարարն անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում:

Դեսպանն իր հերթին իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նա նշել է, որ խորապես ցնցված է անմեղ մարդկանց սպանություններից և լիահույս է, որ հանցանք կատարած անձը կենթարկվի արդարացի պատասխանատվության և պատժի: Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը, քննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նախարարն ասել է նաև, որ Հայաստանի ողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետևողական  են լինելու այս հարցում:

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության համակարգում և իրավական ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները՝ նախանշելով որոշակի ուղղություններ: Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմաբևեռ համագործակցությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարությունը գնահատում է հատկապես Ֆրանսիայի շարունակական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: