Ֆրանսիայի կառավարությունը պլանավորում Է 10 հազարից ավելի լրացուցիչ տեղեր ստեղծել փախստականների եւ միգրանտների տեղավորման համար: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը:
Միգրանտների ընդունման նոր պլանի շրջանակներում, որի նպատակներից մեկը անօրինական միգրացիայի դեմ պայքարն Է, Ֆրանսիան պատրաստվում Է ստեղծել ժամանակավոր տեղավորման շուրջ 10,5 հազար նոր կետ, հաղորդել Է France-Presse-ը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ պլանը նախատեսում Է տեղավորման չորս հազար կետ նրանց համար, ովքեր քաղաքական ապաստան են խնդրում, հինգ հազար ապաստարան գաղթականների համար, ինչպես նաեւ մեկուկես հազար կետ ճամբարներում ապրող միգրանտների շտապ տեղավորման համար:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից ավելի քան 100 հազար միգրանտներ են Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից Եվրոպա անցել ծովային ուղիներով: Մայիսի վերջից Եվրամիությունն ապարդյուն փորձում Է ընդունել երրորդ աշխարհի երկրներից 40 հազար գաղթականների տեղավորման ծրագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: