տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիան Իսրայելից պահանջում է պատժել համացանցային հանցագործին

Ֆրանսիան Իսրայելից պահանջում է պատժել համացանցային հանցագործին

134
0

ByeAXFKIgAAiqMB

Ֆրանսիայի հասարակությունը Իսրայելից պահանջում է միջոցներ ձեռնարկել այն ցանցահենի դեմ, ով, ոստիկանության տվյալներով, հոգեբանական հարձակում է սկսել ֆրանսիացի լրագրողի դեմ և նրա հորը մահվան հասցրել: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ulcan մականունով հայտնի ցանցահեն Գրեգոլի Շելին, ով ֆրանսիական և իսրայելական քաղաքացիություն ունի, պարբերաբար գրոհում է այն կայքերը, որոնք քննադատում են Իսրայելը:

Սակայն երբ ֆրանսիացի լրագրող Բենու լե Կորեն, ով աշխատում է համացանցային Rue89 պարբերականի համար, հակահրեական հոդված է գրել, Շելին հարձակում է սկսել անձնապես նրա վրա:

Ոստիկանության հաղորդմամբ, նա զանգահարել է լրագրողի հորն ու հաղորդել որդու մահվան մասին: Իսկ 2 օր անց կեղծ ահազանգ է ուղարկել ոստիկանություն, ինչի հետ կապված հոր տուն են ներխուժել զինված հատուկ ջոկատայինները: Այս հոգեկան ցնցումներից հետո ծեր տղամարդը կաթվածահար է եղել ու մահացել: