տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիան հրաժարվում է Ռուսաստանին փոխանցել միստրալները

Ֆրանսիան հրաժարվում է Ռուսաստանին փոխանցել միստրալները

99
0

mistral4

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանին ուղղաթիռակիրների` միստրալների փոխանցման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահական կայքում նշվում է, որ նավերի փոխանցումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով: Օլանդը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս ավարտել գործարքը: Փարիզն ընտրություն է կատարում «վատի» և  «ավելի վատի» միջև:

Մինչդեռ, ռուսական կողմը հայտարարել է, որ պահանջներ կներկայացնի: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:

Միստրալների պայմանագրով` եթե ֆրանսիական կողմը 30 օրից ավել ուշացնում է  դրանց փոխանցումը Ռուսաստանին, ապա ռուսական կողմը կարող է մինչև 3 մլրդ դոլարի պահանջ ներկայացնել: