Եվրախորհրդարանում Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է ԵՄ-ից դուրս գալու համար Ֆրանսիայում հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին: Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի նիստում՝ Եվրամիության վիճակի մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ՝ հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Ժողովրդավարության նորմերին համապատասխան` հանրաքվեն լավագույն գործիքն է: Վերջին տարիների ընթացքում ես ասել եմ, որ մտադիր եմ հանրաքվե կազմակերպել, որպեսզի ֆրանսիացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ»,- հայտարարել է Լը Պենը: