Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը դատապարտել է, Սիրիայի բանակի իրականացրած օդային հարվածները Դամասկոսի արվարձաններում, հաղորդում է Reuters-ը:
Նա ընդգծել է, որ այսպիսի քայլերը խաթարում են բանակցային գործընթացը:
Նշվում է, որ ավիահարվածների հետևանքով 33 մարդ է զոհվել, որոնցից մեծ մասը կանայք և երեխաներ են եղել: