Ֆրանսիան չի ճանաչում Ղրիմի տարածքում անցկացված Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների օրինականությունը` այս մասին լրագրողներին հաղորդել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից:
«Ֆրանսիան չի ճանաչում Ղրիմում սեպտեմբերի 18-ին անցկացված քվեարկության կազմակերպման օրինականությունը և արդյունքները»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նա ընդգծել է նաև, որ Փարիզի դիրքորոշումը մնում է անփոփոխ` Ռուսաստանին Ղրիմի միացումը անօրինական է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Araratnews.am-ը հաղորդել է, որ «Միասնական Ռուսաստանը» առաջատարն է 7-րդ Պետդումայի ընտրություններում` հանրագումարային արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո ստանալով ձայների 54,16 տոկոսը: