Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան առաջին ավիահարվածներն է հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Այսօր առավոտյան՝ 9։40-ին մեր Rafale կործանիչները առաջին հարվածներն են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Իրաքում։ Թիրախը ոչնչացված է ամբողջությամբ»,- ասվում է Օլանդի հայտարարության մեջ։ Բացի այդ, Օլանդը նշել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրաք, սակայն չի բացառել նոր օդային հարվածները։