տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի նպատակով լրացուցիչ 2600 ոստիկան կվարձի

Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի նպատակով լրացուցիչ 2600 ոստիկան կվարձի

114
0

1421767975563

Ֆրանսիական իրավապահ մարմինները կհամալրվեն ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև 2600 նոր աշխատակիցներով՝ ավելի արդյունավետ կազմակերպելու ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը:

Վարչապետը խոստացել է ահաբեկչության դեմ պայքարի համար 3 տարվա ընթացքում 425 միլիոն եվրո հատկացնել՝ ի պատասխան փարիզյան վերջին ահաբեկչությունների, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ 17 մարդ էր զոհվել:

Վալսը խոստացել է նաև, որ կընդլայնվեն հետախուզական ծառայությունների լիազորությունները, կպարզեցվի կասկածյալների գաղտնալսման մեխանիզմը:

Նշվում է, որ այս պահին Ֆրանսիայի հատուկ ծառայությունների մշտադիտարկման առանցքում են շուրջ 3000 մարդ, ովքեր ապրում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: