տուն Uncategorized Ֆրանսիական Total-ը կարող է վերադառնալ Իրան

Ֆրանսիական Total-ը կարող է վերադառնալ Իրան

110
0

France Total

Ֆրանսիական Total ընկերությունը չի բացառում, որ պատժամիջոցները վերացնելուց հետո կարող է վերադառնալ իրանական շուկա: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Յուրաքանչյուր ընկերության գործունեությունը կախված կլինի պատժամիջոցների վերացումից: Եթե ամեն ինչ կարգին լինի, դա կարող է որոշ ժամանակ խլել: Տեսնենք, թե ինչ կստորագրվի: Իրանը գազային երկրորդ խոշոր երկիրն է, նավթային խոշորագույն ընկերություններից մեկը», — ասել է Պատրիկ Պույանեն: Total-ն Իրանում աշխատելու մեծ փորձ ունի, և այդ երկրի հետ նրան շատ բաներ են կապում, ասել է պաշտոնյան: