Տղամարդն, ով այսօր տեղական ժամանակով կեսօրին գրավել էր փոստային բաժանվունքն ու պատանդ վերցրել 2 մարդու, բանակցություններից հետո հանձնվել է ոստիկանությանը: Միջադեպը հանգուցալուծվել է առանց մեկ կրակոցի, թեև օրինախախտը զինված է եղել: Երկու պատանդներն էլ ազատ են արձակվել:
Ոստիկանությունը հեռախոսի միջոցով արագորեն պարզել է հանցագործի ինքնությունը: Պարզվել է, որ նա տառապել է հոգեկան շեղումներից և գտնվել է բժիշկների ուշադրության շրջանակում:
Ոստիկանների հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ պարզ է դարձել, որ տղամարդն այդ քայլին դիմել է ընկերուհու հետ վիճելուց հետո:
Միջադեպը ԶԼՄ-ների կողմից մեծ ուշադրության է արժանացել, քանի որ հունվարի 7-9 տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հասարակությունը գերզգայուն է արտակարգ պատահարների նկատմամբ: