Ֆրանսիան և ԱՄՆ-ն ստորագրել են համաձայնագիր, որով փոխհատուցում է տրվելու Հոլոկոստը ապրածներին և նրանց ընտանիքի անդամներին։ Փոխհատուցման հիմնադրամը կազմում է 60 մլն դոլար։ Այն հատկացվել է ֆրանսիական պետական SNCF ընկերության կողմից։
1940-44 թվականների SNCF ընկերությունը նացիստական ռեժիմի տարիներին մահվան ճամբարներ՝ այդ թվում օսվենցիմ է տեղափոխել շուրջ 76 հազար հրեա։
Փոխհատուցման իրավունք են ստանալու բոլոր ազգությունների ներկայացուցիչները, որոնց Վիշիի կառավարությունն ուղարկել է համակենտրոնացման ճամբարներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։