տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է Միստրալների փոխանցմանը Ռուսաստանին

Ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է Միստրալների փոխանցմանը Ռուսաստանին

97
0

1034504441

Ֆրանսիայի բնակիչների մեծամասնությունը՝ 64%-ը, կողմ է «Միստրալ» ուղղաթիռակիրների փոխանցմանը Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է La Tribune-ը՝ հղում կատարելով Ifop ընկերության անցկացրած հարցմանը:

Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները՝ դրան մասնակցած ֆրանսիացիների 75%-ը համարում է, որ նավերի մատակարարումից հրաժարումը արդյունավետ չի լինի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում:

Բացի դրանից, հարցվածների 56%-ը համարում է, որ նման քայլը կարող է հարված հասցնել Ֆրանսիայի հեղինակությունը, իսկ 77%-ի կարծիքով՝ հրաժարումը կարող է լրջորեն վնասել նավաշինական արդյունաբերությանը:

«Միստրալ» դասի 2 ուղղաթիռակիրների կառուցման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2012թ.-ի ամռանը: Դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո:

Նոյեմբերի 25-ին, սակայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ դադարեցնում է Ռուսաստանին ուղղաթիռակիրների փոխանցման գործընթացը: Նշվում է, որ ֆրանսիական կառավարության՝ Ռուսաստանին Միստրալ ուղղաթիռակիրների փոխանցումը չիրականացնելու պատճառով կրելիք վնասը կարող է հասնել 3 միլիարդ եվրոյի: