Աշխարհի և Աթենքի օլիմպիական չեմպիոնուհի, ֆրանսիացի լողորդ Լոռ Մանոդուն հուշանվերների խանութից 200 եվրոյի գողություն է կատարել: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian-ը:
Մարզուհին ընկերուհու և 4-ամյա դստեր հետայցելել է փարիզյան Դիսնեյլենդում գտնվող խանութներից մեկը:
Ընկերուհին գողացել է 300, իսկ չեմպիոնուհին՝ 200 եվրոյի հուշանվեր: Դրանք վերադարձվել են խանութին, քրեական գործ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ Մանոդուն Աթենքի օլիմպիական խաղերի ազատ ոճի լողի 400 մետր մրցատարածության հաղթողն է: Նա իր կարիերան ավարտել է 2013 թվականին: