տուն Լուրեր Ֆրանսիացի լինելն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը, սակայն...

Ֆրանսիացի լինելն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը, սակայն ես հայ եմ. Ազնավուր

117
0

Aznavour

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը, որտեղ նաև անդրադարձել է հայկական թեմաների: Մասնավորապես, լրագրողի հարցին, թե ինչ նշանակություն ունի Ազնավուրի համար հայ լինելը, երգիչը պատասխանել է.

«Ֆրանսիացի լինելն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը, սակայն ես հայ եմ և ես դա չեմ թաքցնելու: Դա ահավոր կլինի: Չեմ սիրում մարդկանց, ովքեր ինչ-որ բան թաքցնում են, քանի որ սարսափում են որևէ տեղ չընդունվելուց: Չեք սիրում հայերի՞ն. ես գնում եմ, հաջողություն»,- ասել է Ազնավուրը:

Շանսոնյեն նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը. նշելով, որ, թեև մեծ կարևորություն չի տալիս Թուրքիայի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառմանը, սակայն իր համար շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան ճանաչի պատմական իրողությունը: