տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիացի ֆերմերները Օլանդին խնդրել են շրջանցել արգելանքը

Ֆրանսիացի ֆերմերները Օլանդին խնդրել են շրջանցել արգելանքը

109
0

Ֆրանսուա-Օլանդ

Ֆրանսիայում խոշորագույն արհմիության ղեկավար Քսավյե Բելենը  նախագահ Ֆրանսուա Օլանդին խնդրում է “փակուղուց ելք գտնել”, որը 2014-ին գոյացել է  ֆրանսիական խոզամսի Ռուսաստան ներկրելու արգելանքի հետ կապված, հաղորդում էnews.rambler.ru-ն:

Նա հայտնել է, որ դրական լուծման դեպքում Ֆրանսիան պարաստ է տարեկան 300 հազար գլուխ խոզ մատակարարել Ռուսաստանին ու նշել, որ “Մոսկվան պատրաստ է դրան մի պայմանով, որ դրան  Ռուսաստանի հարևանությամբ գտնվող երկրները չեն մասնակցի”:

Ըստ Ֆրանսիայի գյուղնախարարության գնահատականների, ներկայում սնանկացման եզրին են ֆրանսիական 22-25 հազար տնտեսություններ, այսինքն` մոտ 10%-ը: